14:40 17 մայիսի, 2014Կարծո՞ւմ եք՝ ես չե՞մ տխրել, որ ստիպված եմ որոշ ֆուտբոլիստների դուրս թողնել հայտացուցակից, հարցրել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտ Դել Բոսկեն լրագրողներին՝ ափսոսանք հայտնելով, որ հնարավոր չէ բոլոր արժանի ֆուտբոլիստներին ընդգրկել թիմում, հաղորդում է Marca-ն։
«Ես բացատրություն չեմ ներկայացնի թիմում չընդգրկված ֆուտբոլիստների վերաբերյալ։ Հնարավոր չէ բոլոր արժանի խաղացողներին ընդգրկել կազմում։ Ես նույնպես տխրում եմ, երբ հրաշալի խաղացողներ չեն ունենում աշխարհի առաջնությունում խաղալու հնարավորություն»,- ասել է Դել Բոսկեն։
Իսպանիայի հավաքական
Դարպասապահներ. Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Խոսե Ռեյնա («Նապոլի»), Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)։
Պաշտպաններ. Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խորդի Ալբա («Բարսելոնա»), Ալբերտո Մորենո («Սեւիլիա»), Խավի Մարտինես («Բավարիա»), Ռաուլ Ալբիոլ («Նապոլի»), Խուանֆրան («Աթլետիկո»), Դանիել Կարվախալ («Ռեալ»)։
Կիսապաշտպաններ. Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Խաբի Ալոնսո («Ռեալ»), Կոկե («Աթլետիկո»), Անդեր Իտուրասպե («Աթլետիկ»), Չավի («Բարսելոնա»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»), Պեդրո Ռոդրիգես («Բարսելոնա»), Դավիդ Սիլվա, Խեսուս Նավաս (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սանտի Կասորլա («Արսենալ»), Անդրես Ինյեստա, Ֆրանսեսկ Ֆաբրեգաս (երկուսն էլ՝ «Բարսելոնա»)։
Հարձակվողներ. Դիեգո Կոստա, Դավիդ Վիլյա (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Ֆերնանդո Տորես («Չելսի»), Ալվարո Նեգրեդո («Մանչեսթեր Սիթի»), Ֆերնանդո Լյորենտե («Յուվենտուս»)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.