Կլոպ. «Բորուսիան» «Բավարիային» հաղթելու երկու տարբերակ ունի

11:26   17 մայիսի, 2014

Տիտղոս նվաճելու համար կա ընդամենը երկու տարբերակ՝ կամ ոչնչացնել «Բավարիային» Բեռլինի ճանապարհին, կամ հաղթել նրան խաղադաշտում, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը՝ խոսելով Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպման մասին Գերմանիայի Գավաթի եզրափակիչում։

«Թիմիս խաղում պետք է լինի կիրք եւ հարկավոր է չխնայել ոչինչ հաղթանակի համար։ Միայն այդ դեպքում կարող ենք հաղթել Գերմանիայի չեմպիոնին»,- Կլոպի խոսքը մեջբերում է Kicker-ը։

Հիշեցնենք, որ «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա Բեռլինում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.