«Բարսելոնայի» շնորհակալությունը Կարլես Պույոլին՝ հատուկ տեսանյութով

09:44   16 մայիսի, 2014

«Բարսելոնան» պատրաստել է հատուկ տեսանյութ՝ շնորհակալություն հայտնելով եւ հարգանք մատուցելով թիմի նախկին ավագ Կարլես Պույոլին, որը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ 

Ծնկի վնասվածքի պատճառով 35-ամյա պաշտպանը չի մասնակցի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Պրիմերայի վերջին տուրի խաղին, որում կվճռվի Իսպանիայի չեմպիոնության հարցը:

Կարլես Պույոլը 19 տարի է անցկացրել «Բարսելոնայում», որի գլխավոր թիմում խաղում է 1999-ից: Կատալոնական ակումբի կազմում իսպանացին անցկացրել է 682 խաղ՝ խփելով 24 գոլ: Նա 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով Պույոլը խաղադաշտ է դուրս եկել 100 անգամ, դարձել է 3 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։