13:02 15 մայիսի, 2014«Գալիս է մի ժամանակ, երբ յուրաքանչյուրն էլ պետք է սպորտին հրաժեշտ տա: Ես էլ պետք է հրաժեշտ տամ սպորտին, քանի որ կյանքիս լավագույն երիտասարդ տարիներն անցնում են մարզումներով, կրկին մարզվելով, քաշ գցելով, ու հերթական անգամ մարզումներով: Կյանքում ավելի վատ բան չկա, երբ մարդ ծարավ է լինում եւ սոված: Սա է բռնցքամարտիկի կյանքը: Միայն սպորտին հրաժեշտ տալուց հետո կյանքս կփոխեմ, կապրեմ այնպես, ինչպես ցանկանում եմ, կուտեմ, կխմեմ այն, ինչ ուզում եմ: Իսկ այսպես ես դեռ պետք է մտածեմ իմ մենամարտերի մասին»:
Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ով այս օրերին Երեւանում է:
«Ես այս տարի ունեցա բավական բարդ մենամարտեր: Նախ՝ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը, որը թերեւս ամենաբարդն էր, շատ ավելի ծանր էր, քան ես սպասում էի, քանի որ երկու տարի անց վերանվաճեցի իմ՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ուրախ եմ, որ Շտիգլիցին հաղթեցի: Հաջորդը՝ մայիսի 3-ին մենամարտեցի Չեռնոգորիան ներկայացնող բռնցքամարտիկի հետ, ով նույնպես շատ ուժեղ էր, ծանր հարվածներ ուներ, հնարամիտ էր: Նրան ռինգում խորամանկությամբ, հայկական դպրոցի հնարամտությամբ հաղթեցի: Ձախ ձեռքով էի մենամարտում, քանի որ վնասվածք ունեի: Մինչեւ տարվա վերջ մտադիր եմ երկու մենամարտ անցկացնել՝ օգոստոսին եւ դեկտեմբերին: Այս օրերին Հայաստանում եմ, մի քանի օր կմնամ այստեղ եւ կհանգստանամ»,- ասել է 34-ամյա բռնքամարտիկը։
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան (NEWS.am Sport)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.