Անգլիական «Էվերտոնի» ավագ Ֆիլ Նեւիլն Անգլիայի երիտասարդական հավաքականի մարզիչների հետ միասին թիմին կնախապատրաստի Եվրո-2013-ի ընտրական փուլի Բելգիայի հետ հանդիպմանը, հայտնում է BBC-ն։
Այս որոշումը կապված է Ստյուարտ Պիրսի տեղափոխության հետ։ Հիշեցնենք, որ Անգլիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսը ժամանակավորապես կատարում է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները։
Նեւիլի հետ երիտասարդական թիմում կաշխատեն Բրայան Իստվիկը եւ պատանեկան հավաքականի (Մ-17) գլխավոր մարզիչ Ջոն Պիկոկը։
Անգլիայի երիտասարդական հավաքականը Եվրո -2013-ի ընտրական մրցաշարում 5-րդ տուրից հետո վաստակել է 12 միավոր եւ գլախավորում է 8-րդ խմբի մրցաշարային աղյուսկը։ Բելգիացիները 4 միավորով երկրորդն են։
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։