Համաշխարհային օլիմպիադայի անցկացումը Տրոմսեում վտանգված է

17:22   14 մայիսի, 2014

Նորվեգիայի Տրոմսե քաղաքում կայանալիք շախմատի Համաշխարհային օլիմպիադայի անցկացումը հարցականի տակ է։ Այդ մասին ասել է Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Յորան Օլին-Յանսոնը։

«Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք. իրավիճակը լուրջ է եւ դրամատիկ»,- նորվեգացու խոսքը մեջբերում է Aftenposten.no-ն։

Երբ 2010 թվականին որոշում էր կայացվել Օլիմպիադան անցկացնել Տրոմսեում, Նորվեգիայի կառավարությունը խոստացել էր 75 միլիոն նորվեգական կրոնի տեսքով ֆինանսական օգնություն ցուցադրել։ Գումարը վերջնական փոխանցվել է 2014 թվականին, սակայն չորս տարվա մեջ գներն աճել են։ Մասնավորապես, գումարի մի մասը ծախսվել է աշխարհի գավաթի խաղարկության անցկացման վրա։

Օլիմպիադայի կազմակերպիչները դիմել են կառավարությանը՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ, սակայն մերժում են ստացել։ Օլիմպիադան պետք է կայանար օգոստոսի 1-ից 15-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.