Մարիա Շարապովան կիսաեզրափակիչում է

21:26   9 մայիսի, 2014

Թենիսի Մադրիդի մրցաշարի քառորդ եզրափակիչում 27-ամյա ռուսաստանցի Մարիա Շարապովան մրցել է աշխարհի երկրորդ ռակետ, 32-ամյա չինացի Լի Նայի հետ: 2 ժամ 31 րոպե տեւած մրցապայքարում Շարապովան հաղթել է  2:6, 7:6(5), 6:3 հաշվով:

Կիսաեզրափակիչում Շարապովայի մրցակիցը կլինի լեհ Ագնեշկա Ռադվանսկայան, որը 6:4, 4:6, 6:4 հաշվով հաղթել է ֆրանսիացի Կարոլին Գարսիային:

Մյուս կիսաեզրափակիչում են չեխ Պետրա Կվիտովան եւ ռումինացի Սիմոնա Հալեպը: Քառորդ եզրափակիչում Կվիտովայի մրցակիցը պետք է լիներ Սերենա Ուիլյամսը, սակայն ամերիկացին հրաժարվել է պայքարից: Հալեպը 6:2, 6:2 հաշվով հաղթել է սերբ Անա Իվանովիչին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։