Հայաստան - Հունգարիա՝ 0։3

18:51   7 մայիսի, 2014

Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության երրորդ խմբում։ Առաջին տուրում Հայաստանի մրցակիցն էր Հունգարիայի ընտրանին։

Մենախաղում Աշոտ Գեւորգյանը 0։6, 3։6 հաշվով պարտվեց Գերգելի Մադարաշին, իսկ Միքայել Ավետիսյանը 0։6, 1։6 հաշվով զիջեց Մարտոն Ֆուչովիչին։ Զուգախաղում Աշոտ Գեւորգյանը եւ Սեդրակ Խաչատրյանը նույնպես պարտվեցին երկու սեթում։

Հայաստանի հավաքականի հաջորդ մրցակիցն է Լիխտենշտեյնը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։