Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

16:10   6 մայիսի, 2014

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, փոխանցում է ՀՖՖ կայքը։

41-ամյա մասնագետը Հայաստանի Մ-19 հավաքականին կնախապատրաստի Եվրոպայի 2014-2015թ. առաջնության որակավորման փուլին, որտեղ Հայաստանը չորրորդ խմբում կմրցի Սլովակիայի, Հունգարիայի ու Ադրբեջանի թիմերի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 13-ին եւ 15-ին Երեւանում՝ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում, ընկերական հանդիպումներ կանցկացնի Լեհաստանի Մ-19 հավաքականի հետ:

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.