«Բարսելոնան» ամռանը հրաժեշտ կտա 15 ֆուտբոլիստների

10:12   6 մայիսի, 2014

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» մտադիր է հրաժեշտ տալ 15 ֆուտբոլիստների, փոխանցում է Sport.es-ը։

Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի ցուցադրած արդյունքները ղեկավարությանը ստիպել են գնալ լուրջ փոփոխությունների։ Սպասվում է, որ թիմից կհեռանան Խոսե Պինտոն, Վիկտոր Վալդեսը եւ Կարլեսը Պույոլը, որոնց պայմանագրերն ավարտվում են հունիսին։ Իսպանիայի չեմպիոնը ցանկանում է ազատվել Իբրահիմ Աֆելայից, Իսաակ Կուենկայից, Ջոնաթան Դոս Սանթոսից եւ Օյեր Օլասաբալից, Կրիստիան Տելյոյից եւ Սերխիո Ռոբերտոյից, Դանիել Ալվեշից եւ Ալեքսանդր Սոնգից։

Տրանսֆերի կհանվեն նաեւ Պեդրոն, Խավիեր Մասկերանոն, Սեսկ Ֆաբրեգասը եւ Ալեքսիս Սանչեսը։ Սակայն վերջնական որոշումն այս չորս ֆուտբոլիստների մասին կկայացնի կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։