23:58 5 մայիսի, 2014Հրազդանում ավարտվել է մականախաղի մեծահասակների եւ պատանիների Հայաստանի առաջնությունները: Մեծահասակների մրցաշարին մասնակցած երեք թիմերից առաջին տեղը գրավել է Հրազդանի մարզադպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Երեւանի «Այրուձի» թիմը, իսկ երրորդ տեղը՝ «Հրազդան ակումբ» թիմը, հաղորդում է Սպորտի նախարարության կայքը:
Պատանիների մրցաշարին մասնակցող հինգ թիմերից հաղթող ճանաչվեց Հրազդանի մարզադպրոցի առաջին թիմը, երկրորդը՝ Երեւանի «Շենգավիթ» թիմը, իսկ երրորդը՝ Հրազդանի մարզադպրոցի երկրորդ թիմը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.