Ռոբեն. «Աթլետիկո» - «Չելսի» խաղը ոչ մի կապ չուներ ֆուտբոլի հետ

17:35   30 ապրիլի, 2014

Մյունխենի «Բավարիայի» ու Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենն անդրադարձել է Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Լոնդոնի «Չելսիի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին, որն ավարտվել էր 0:0 հաշվով:

«Ինձ այնքան էլ չի հետաքրքրում երկրորդ զույգը: Նրանք խաղացին 90 րոպե: Չկարողացա դիտել դա, քանի որ չեմ կարծում, որ այդ խաղը որեւէ կապ ուներ ֆուտբոլի հետ:

Դա նորմալ է: Երկու մարզիչներն էլ... Յուրաքանչյուրը փորձում է խաղալ իր ձեւով, բայց կարծում եմ, որ «Ռեալը» հաղթելու է եզրափակիչում: Հաջողություն եմ մաղթում նրանց»,- ասել է Ռոբենը:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» եւ «Չելսիի» միջեւ պատասխան խաղը կայանալու է ապրիլի 30-ին Լոնդոնում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։