12:52 30 ապրիլի, 2014Ուկրաինացի մասնագետ Սերգեյ Պուչոկվը գլխավորեց Կապանի «Գանձասարը»։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթաղցի հետ զրույցում ասաց հայկական ակումբի մենեջեր Վահան Դանիելյանը։
Խաղային կարիերայի ընթացքում Պուչկովը հանդես է եկել ուկրաինական մի շարք ակումբներում, ինչպես նաեւ խաղացել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում։ Ուկրաինացին հանդես էր գալիս պաշտպանի դիրքում եւ ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն է (1983, 1988)։
Մարզչական կարիերայի ընթացքում 52-ամյա մասնագետը գլխավորել է ուկրաինական «Չերկասի», «Կրիստալ», «Սեւաստոպոլ», «Տավրիա», «Սլավուտիչ» եւ «Մետալուրգ» (Զապորոժյե) ակումբները։ 2009-2010 մրցաշրջանում «Տավրիան» հաղթել է Ուկրաինայի գավաթի խաղարկությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գանձասարը» պաշտոնանկ էր արել Սեւադա Արզումանյանին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.