Բունդեսլիգա. Արյեն Ռոբենը՝ տուրի լավագույն գոլի հեղինակ

10:31   28 ապրիլի, 2014

Բունդեսլիգայի կայքը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի լավագույն գոլերի եւ սեյվերի հնգյակները:

Լավագույն գոլի հեղինակ է դարձել Մյունխենի «Բավարիայի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը, ով «Շտուտգարտի» դեմ աչքի է ընկել խաղադաշտ դուրս գալուց 30 վայրկյան հետո։

Հիշեցնենք, որ 32-րդ տուրից հետո չեմպիոնի տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիան» ունի 84 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիան» վաստակել է 65 միավոր, իսկ եռյակը եզրափակող Գելզենկիրխենի «Շալկեն»՝ 58:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։