Թուրքիան կպայքարի Եվրո-2024-ն անցկացնելու համար

23:41   25 ապրիլի, 2014

13 քաղաքներում կայանալիք 2020թ. Եվրոպայի առաջնության հանդիպում ընդունելու մտադրություն Թուրքիան չունի: Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հանել է Ստամբուլի թեկնածությունը, հաղորդում է Goal.com-ը:

«Մենք կարծում ենք, որ կարող ենք ամբողջությամբ անցկացնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Մենք հրաժարվում ենք Եվրո-2020-ի հանդիպումներից եւ մտադիր ենք ներկայացնել է 2024թ. Եվրոպայի առաջնություն անցկացնելու հայտ»,- ասվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունում:

Եվրո-2020-ի թեկնածու քաղաքները կհաստատվեն ապրիլի 26-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.