Շումախերի առողջական վիճակի բարելավման մասին լուրերը չեն հաստատվել

20:08   25 ապրիլի, 2014

Լուրերը, թե Ֆորմուալ-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է եկել դեղորայքային արհեստական կոմայից չեն հաստատվել: Գերմանական Bild-ը հերքել է իսպանական լրատվամիջոցների տարածած լուրը՝ հղում անելով լեգենդար ավտոարշավորդի մենեջեր Սաբինա Կեմին, որը Bild-ի լրագրող Նիկոլա Պոլին ուղարկած հաղորդագրություն հերքել է տարածված լուրերը: Ավելի վաղ նշվել էր, որ 45-ամյա գերմանացին գիտակից վիճակում է եւ  ճանաչել է կնոջը։

Հիշեցնենք, որ Միխայել Շումախերի հետ դժբախտ դեպքը տեղի էր ունեցել 2013-ի դեկտեմբերի 29-ին: Նա Մերիբելում լեռնադահուկով սահելիս ընկնել էր եւ ստացել ծանր գլխուղեղային վնասվածք։ Այս ընթացքում նա ենթարկվել է երկու վիրահատության։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.