Կազանի «Ռուբինն» առաջին անգամ դարձավ Ռուսաստանի գավաթակիր

21:15   9 մայիսի, 2012

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Կազանի «Ռուբինը» նվազագույն հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով երկրի գավաթակիր:

Հաղթական գնդակը հանդիպման ավարտից 12 րոպե առաջ խփեց «Ռուբինի» ֆինլանդացի կիսապաշտպան Ռոման Երեմենկոն: Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու անունը բացակայում էր «Դինամոյի» հայտացուցակից:

Գավաթի եզրափակիչում տարած հաղթանակի շնորհիվ «Ռուբինը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպայի լիգայում:

Ռուսաստանի Գավաթ. եզրափակիչ

«Դինամո» - «Ռուբին»՝ 0:1

Երեմենկո, 78



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.