Հենրիխ Մխիթարյանը դեռ չի մտածում «Բավարիայի» դեմ եզրափակիչի մասին

19:14   22 ապրիլի, 2014

Դեռ չեմ ցանկանում մտածել «Բավարիայի» դեմ գավաթային խաղի մասին, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 25-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ մինչեւ այդ խաղը պետք է կենտրոնանալ Բունդեսլիգայի վերջին հանդիպումների վրա:

«Առաջնության ավարտին դեռ 3 տուր կա, եւ մենք պետք է ամեն ինչ անենք 9 միավոր վաստակելու եւ երկրորդ տեղը գրավելու համար: Դեռ չեմ ցանկանում մտածել «Բավարիայի» դեմ գավաթային խաղի մասին: Միայն Բունդեսլիգայի վերջին 3 խաղերից հետո կմտածենք Գերմանիայի Գավաթի եզրափակիչի մասին: Չեմ կարող կանխատեսել խաղի արդյունքը, սակայն կարող եմ ասել, որ սպասվում է շատ հետաքրքիր հանդիպում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է bundesliga.com-ը:

Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» միջեւ Գերմանիայի Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։