NBA. Դյուրանտի եւ Ուեստբրուկի 65 միավորները չփրկեցին «Օկլահոմային»

12:25   22 ապրիլի, 2014

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) ապրիլի 21-ին կայացել է փլեյ-օֆֆի երկու հանդիպում:

«Օկլահոման» լրացուցիչ ժամանակում 105։111 հաշվով պարտվել է «Մեմֆիսին»։ «Օկլահոմայի» առաջատար Քեւին Դյուրանտը հավաքել է 36 միավոր, իսկ հարձակվող Ռասել Ուեստբրուկը՝ 29 միավոր։ Շարքի հաշիվը դարձել է 1։1։

«Կլիպերսը» սեփական խաղահրապարակում հաղթել է «Գոլդեն Սթեյտին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Բլեյք Գրիֆինը տանտերերի կազմում հավաքել է 35 միավոր։ Շարքի հաշիվն է 1։1։

NBA, Փլեյ-օֆֆ 

«Օկլահոմա» - «Մեմֆիս»՝ 105:111 (լրացուցիչ ժամանակ) (16:24, 27:22, 22:22, 34:31, 6:12)

«Կլիպերս» - «Գոլդեն Սթեյտ»՝ 138:98 (31:20, 36:21, 38:32, 33:25)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։