21:15 21 ապրիլի, 2014Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի համար կիսաեզրափակչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Նարեկ Մանասյանը: 81 կգ քաշային բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում առավելությանբ հասավ լեհ Ռաֆայել Ստարժեւսկու նկատմամբ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Նարեկ Մանասյանը հաղթեց բացահայտ առավելությամբ՝ երրորդ ռաունդում նոկդաունի ենթարկելով մրցակցին, հաղորդում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Ապրիլի 21-ին կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որը հաղթանակ էր տարել անգլիացի Կրիստալ Բարկեռի նկատմամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.