13:30 21 ապրիլի, 2014«Սպարտակը» նոր ոչինչ ցույց չտվեց։ Այսօր թիմն արդյունքի տեսանկյունից լիովին կախված է Մովսիսյանից, ասել է ռուս ֆուտբոլային փորձագետ Եվգենի Լովչեւը՝ խոսելով Մոսկվայի «Սպարտակի» խնդիրների մասին։
«Իսկ դա շատ վատ է, քանի որ մյուսները սովորել են գնդակ պահելու վրա խաղալ։ Իսկ արդյունքը որոշվում է մրցակցի տուգանայինում։ Չեմ տեսնում, որ թիմն ունենա իր խաղաոճը։ «Սպարտակում» երկար ժամանակ է չեն նկատվում կամային հատկանիշները։
Այնտեղ միայն Մովսիսյանն է խաղում իր անվան համար՝ հաշվի չառնելով ոչինչ։ Մյուսները չափազանց ինքնագոհ են եւ նրանց ամեն ինչ ձեռք է տալիս»,- Լովչեւի խոսքը մեջբերում է Sovsport-ը։
Հիշեցնենք, որ «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում 1։2 հաշվով պարտվել է Կազանի «Ռուբինին»։ Մոսկվայի թիմի կազմում միակ գոլի հեղինակն է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.