13:12 19 ապրիլի, 2014«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը ցույց է տվել լավագույն արդյունքը Ֆորմուլա-1-ի չորրորդ փուլի՝ Չինաստանի Մեծ մրցանակի որակավորման մրցումներում եւ հիմնական մրցման ժամանակ կլինի մեկնարկի առաջին գծում: Երկրորդ տեղը գրավել է «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Դենիել Ռիկյարդոն: Աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը («Ռեդ Բուլ») երրորդն է: Տասնյակում են նաեւ Նիկո Ռոսբերգը («Մերսեդես»), Ֆերնանդո Ալոնսոն («Ֆերարի»), Ֆելիպե Մասան («Ուիլյամս»), Վալտերի Բոտասը («Ուիլյամս»), Նիկո Հյուլկենբերգը («Ֆորս Ինդիա»), Ժան-Էրիկ Վերնը («Տորո Ռոսո»), Ռոմեն Գրոժանը («Լոտուս»):
Չինաստանի Մեծ մրցանակի հիմնական մեկնարկը ապրիլի 20-ին կտրվի Երեւանի ժամանակով 11:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.