Աշխարհի առաջնություն. Անուշ Գրիգորյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին

23:06   18 ապրիլի, 2014

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 2:1 հաշվով հաղթել է չինացի Յուան Չանգին եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որը տեղի կունենա ապրիլի 21-ին: Չանգը չկարողացավ պաշտպանել տիտղոսը:

Երկրորդ մենամարտերն անցկացրին նաեւ Հրայր Շահվերդյանն ու Գեւորգ Պետրոսյանը, որոնք չկարողացան հաղթանալ տանել:  56 կգ քաշային կարգում Շահվերդյանը 0:3 հաշվով պարտվել է ճապոնացի Արաշի Մորիսակային: 75 կգ քաշային Պետրոսյանը 1:2 հաշվով պարտվել է ադրբեջանցի Շամիլ Ալիեւին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.