16:15 18 ապրիլի, 2014ՀՖՖ գրասենյակում ապրիլի 18-ին կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» եւ «Արարատ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռնեն մասնակցել 2014/2015թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին՝ համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվել են նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն որոշել է ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար» եւ «Արարատ» ակումբներին, հայտնում է ՀՖՖ կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.