The Telegraph. Լեգենդար Վալենտինո Ռոսին հեռանում է սպորտից

23:41   8 մայիսի, 2012

MotoGP-ի պատմության լավագույն մոտոարշավորդներից մեկը՝ իտալացի Վալենտինո Ռոսին, ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան, գրում է The Telegraph-ը:

«Դուկատիի» հետ պայմանագիր կնքելուց հետո աշխարհի յոթակի չեմպիոնի գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: Նախորդ մրցաշրջանում Ռոսին իր կարիերայում առաջին անգամ ոչ մի հաղթանակ չտարավ, իսկ այս մրցաշրջանում զբաղեցնում է 9-րդ տեղը: Սպասելիքներն այնքան փոքր էին Ռոսիից, որ 7-րդ տեղը լավ արդյունք համարվեց «Դուկատիի» համար:

Աղբյուրը գրում է, որ միայն իտալացու հեղինակությունն ու տաղանդը թույլ չեն տալիս նրան ժամանակից շուտ հեռանալ սպորտից: Սակայն 33-ամյա Ռոսին հորն ու գործակալին խոստացել է, որ այս մրցաշրջանը վերջինը կլինի իր համար: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.