Օլեգ Բլոխինը հեռացվեց Կիեւի «Դինամոյից»

09:11   17 ապրիլի, 2014

Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:

«Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը նման որոշում է կայացրել ապրիլի 16-ին Կիեւում Դոնեցկի «Շախտյորից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո:

Ուկրաինայի առաջնությունում «Դինամոն» 23 խաղերից հետո 43 միավորով երրորդն է եւ 7-ական միավոր զիջում է առաջատարներ «Շախտյորին» ու «Դնեպրին»: 61-ամյա Օլեգ Բլոխինը 2012-ից էր գլխավորում «Դինամոն»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։