Մարտինո. Մարդիկ իրավացի են, երբ «Բարսելոնայից» պահանջում են որակյալ խաղ

11:49   16 ապրիլի, 2014

Չեմ կարծում, որ գավաթի եզրափակիչները նման են ճահիճի։ Ամեն տարի թիմերը պայքարում են դրան մասնակցելու համար, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։ Արգենտինացի մասնագետը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկա հանդիպման մասին ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

«Չէի թերագնահատի այս հանդիպման կարեւորությունը, քանի որ միշտ ցանկանում ես հաջողության հասնել եւ խուսափել պարտությունից։ Մարդիկ իրավացի են, երբ «Բարսելոնայից» պահանջում են որակյալ խաղ, քանի որ մեր ֆուտբոլիստներն ունակ են դրան։ Մեզնից յուրաքանչյուր տարի պահանջում են լինել պատմության լավագույն թիմը»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա Վալենսիայի «Մեստալիա» ստադիոնում։ Սկիզբը՝ 23։30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։