11:08 16 ապրիլի, 2014Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ղազախական «Տոբոլը», փոխանցում է Sports.kz-ն։
40-ամյա մասնագետը 2013 թվականին հեռացել էր Հայաստանի հավաքականից։ Դեկտեմբերին Մինասյանը կարող էր հայտնվել Ղազախստանում, սակայն «Աստանայի» ղեկավարությունը վերջին պահին դադարեցրել էր բանակցությունները։
Առաջիկա օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Մինասյանը կմեկնի Կուստանայ՝ ակումբի հետ բանակցություններ վարելու համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.