21:22 15 ապրիլի, 2014Ֆորմուլա-1-ի չորս թիմեր՝ «Ֆորս Ինդիան», «Զաուբերը», «Կատերեհեմը» եւ «Մարուսիան» Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Ժակ Տոդտին հղած նամակում դժգոհություն են հայտնել, որ 2015 թվականից աշխարհի առաջնության մասնակից թիմերի համար չի ընդունվելու բյուջետային առաստաղ: Ֆորմուլա-1-ի ռազմավարական խմբի անդամներ «Ռեդ Բուլը», «Ֆերարին», «Մերսեդեսը», «Մաքլարենը», «Ուիլյամսը» եւ «Լոթուսը» որոշել են դեմ հանդես գալ ֆինանսական սահմանափակումների գաղափարին:
Նամակ գրած չորս թիմերը կարծում են, որ ռազմավարական խմբի գոյությունն ու ազդեցությունը կանոնադրության վրա հակասում է Եվրամիության մրցակցության մասին օրենքներին:
Փոքր ֆինանսական հնարավորություններ ունեցող չորս թիմերը վստահ են, որ բյուջետային սահմանափակում չմտցնելու դեպքում Ֆորմուլա-1-ին սպառնում է ֆինանսական աղետ, հաղորդում է Autosport-ը: Մայիսի 1-ին տեղի կունենա Ֆորմուլա-1-ի բոլոր թիմերի հանդիպումը եւ կքննարկվի այս հիմնախնդիրը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.