13:53 15 ապրիլի, 2014Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ անընդհատ լսում է իր մահացած մարզիչ Էմանուել Ստյուարդի ձայնը։ Այդ մասին նա ասել է Sportbox-ին տված հարցազրույցում։ Ամերիկացի մասնագետը մահացել էր 2012 թվականին Չիկագոյի հիվանդանոցներից մեկում։
«Կարոտում են Էմանուել Ստյուարդին։ Նրա հետ ենք սկսել ճանապարհը։ Մարզական ճամբարում յուրաքանչյուր մարզիկ կրում է նրա մի մասնիկը։ Հույս ունեմ, որ հոգեկան խանգարում չունեմ, սակայն իսկապես մարզումների ժամանակ լսում եմ Էմանուելի ձայնը. նա ինձ շշնջում է, թե ինչ անեմ։ Կարող է դա տարօրինակ թվալ, սակայն այդպես է արտահայտվում նրա հոգին մեր մեջ»,- ասել է Կլիչկոն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.