Աշխարհի առաջնություն. Հայաստանի բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը

00:07   15 ապրիլի, 2014

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակով են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյանն ու Արսեն Պողոսյանը:

49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը 3:0 հաշվով պարտության է մատնել հարավկորեացի Վոնհո Կիմին:

52 կգ քաշային Արսեն Պողոսյանն առաջին մենամարտում 3:0 հաշվով առավելության է հասել նիգերիացի Այանկոլա Օկեջիմիի նկատմամբ:

60 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Համազարյանը մեկնարկային փուլում ազատ կլինի, իսկ 1/16 եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի Օրքան Ալիեւի եւ սերբ Ֆլորան Սլաբո միջեւ մենամարտի հաղթողի հետ:

75 կգ քաշային կարգում հանդես եկող Գեւորգ Պետրոսյանը նույնպես առաջին փուլում ազատ կլինի: Նա պայքարի մեջ կմտնի ապրիլի 18-ին եւ կմենամարտի ադրբեջանցի Շամիլ Ալիեւ եւ Ճապոնիան ներկայացնող Ռեն Ումեմուռա զույգի հաղթողի հետ: 

81 կգ քաշային կարգում Նարեկ Մանասյանը ռինգ դուրս կգա ապրիլի 19-ին: Նարեկի առաջին մրցակիցը կլինի Վրաստանը ներկայացնող Ռաթի Տլաշաձեն:

91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանի առաջին մրցակիցը թուրք Մուհամեդ Այդինն է: Մենամարտը կկայանա ապրիլի 17-ին:

Նույն օրը ռինգ դուրս կգա նաեւ կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը, ով կմենամարտի Ավստրիալիան ներկայացնող Տրավերս Տիֆֆանիի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.