18:54 14 ապրիլի, 2014Ծանրաձողի քաշի հետ կապված մրցավարների սխալը հոգեբանորեն ինձ չխանգարեց, սակայն ֆիզիկապես խանգարեց, ասել է 20-ամյա Ռազմիկ Հունանյանը, որը Իսրայելում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարում երկամարտի բրոնզե մեդալ նվաճեց Ռուսաստանի համար՝ հավաքելով 344 կգ: Առաջին եւ երկրորդ տեղերը գրավեցին ալբանացիներ Էրկանդ Քերիմայը եւ Դանիել Գոդելին՝ 349 կգ:
«Այս առաջնությունում մեծ պատասխանատվություն էր ինձ վրա դրված, քանի որ առաջին անգամ էի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Կարծում եմ՝ նորամուտս նորմալ էր: Եթե կարողանայի պոկում վարժության երրորդ փորձը կատարել, ապա կկարողանայի պայքարել ոսկե մեդալի համար: Իմ ուժեղ մրցաձեւը հրումն է: Ընդհանուր առմամբ, գոհ եմ արդյունքիցս»,- Ռազմիկ Հունանյանի խոսքը մեջբերում է Rsport-ը:
«Հունանյանը բնավորություն դրսեւորեց այս առաջնությունում: Նրա համար մրցման օրը չստացվեց: Ամեն ինչ նրա դեմ էր: Մրցավարները նույնպես դեր խաղացին: Բայց նա կարողացավ այդ ամենը հաղթահարել: Ռազմիկը մեծ ապագա ունի»,- ասել է Ռուսաստանի հավաքականը ներկայացնող Օլեգ Չենը, որը Իսրայելում նվաճեց Եվրոպաի չեմպիոնի տիտղոսը 69 կգ քաշային կարգում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.