«Հալ Սիթին» խփեց 5 գոլ եւ դուրս եկավ Անգլիայի Գավաթի եզրափակիչ

23:31   13 ապրիլի, 2014

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն «Հալ Սիթին» եւ Լոնդոնի «Արսենալը»:

Երկրորդ կիսաեզրափակիչում «Հա Սիթին» տանը 5:3 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեմպիոնշիփը ներկայացնող «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Արսենալը» հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր «Ուիգանին»:

Անգլիայի գավաթի եզրափակիչը կկայանա ապրիլի 17-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Հալ Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 5:3

Յաննիկ Սագբո, 42, Մեթ Ֆրայաթ, 49, Թոմ Հադլսթոուն, 54, Ստեֆան Քուին, 64, Դեւիդ Մեյլեր, 90+3 – Ժոզե Բաքստեր, 19, Ստիվեն Սքուգալ, 44, Ջիմի Մրֆի, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։