20:08 11 ապրիլի, 2014«Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն, աչքի ընկնելով ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի՝ «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում, ընդհատեց մոսկովյան ակումբի գոլազուրկ շարքը, փոխանցում է Championat.com-ը։
26-ամյա հարձակվողն աչքի է ընկնել հանդիպման 14-րդ րոպեին։ Մինչեւ այդ գոլը «Սպարտակը» նախորդ անգամ գոլ էր խփել մարտի 17-ին կայացած Մախաչկալայի «Անժիի» դեմ խաղում։ Դրանից հետո ռուսական ակումբը չէր կարողանում աչքի ընկնել, իսկ գոլազուրկ շարքը հասել էր 351 րոպեի։
Շարունակվում է «Սպարտակ» - «Կռիլյա Սովետով» հանդիպման առաջին խաղակեսը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.