«Մերսեդեսը» կարող է լքել Ֆորմուլա-1-ը

11:19   8 մայիսի, 2012

«Մերսեդեսը» հնարավոր է լքի Ֆորմուլա-1-ը: Հարցը կդրվի բաժնետերերի քվեարկությանը 2012-ի վերջում, հաղորդում է autoplustv.ru:

Մայիսի 7-ին «Մերսեդեսի» ավտոսպորտի ստորաբաժանման տնօրեն Նորբերտ Հաուգը հերքեց լուրը, թե ընկերության թիմը լքելու է Ֆորմուլա-1-ն արդեն այս մրցաշրջանի ավարտից հետո:

Սակայն ավտոարտադրողի բաժնետերերի մեծ մասը դեմ է «Մերսեդես» թիմի մասնակցությանը Ֆորմուլա-1-ին: Ընկերությունը դեմ է նաեւ «Մաքլարեն» եւ «Ֆորս Ինդիա» թիմերին բոլիդների շարժիչներ տրամադրելուն:

«Մերսեդեսի» զարգացման ռազմավարությունը կապված է հսկայական ներդրումների հետ եւ անթույլատրելի ծախսերն այս փուլում տեղին չեն, կարծում են բաժնետերերը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.