«Բայերը» միավոր չվաստակեց Համբուրգում

00:22   5 ապրիլի, 2014

Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի առաջին խաղում «Համբուրգն» ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Համբուրգիցների հաղթական գոլը խաղի ավարտից 8 րոպե առաջ խփեց գերմանացի պաշտպան Հեյկո Վեստերմանը:

Այս հաղթանակից հետո «Համբուրգը» հեռացավ վտանգավոր գոտուց եւ 27 միավորով բարձրացավ 15 տեղ: «Բայերը» հավաքել է 48 միավոր եւ զբաղեցնում է չորրորդ տեղը:

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր 

«Համբուրգ» - «Բայեր»՝ 2:1

Հական Չալհանօղլու, 4, Հեյկո Վեստերման, 82 – Յուլիան Բրանտ, 58



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.