Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի հետ

16:45   4 ապրիլի, 2014

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի ազգային թիմի հետ: Խաղը կկայանա մայիսի 25-ին Երեւանում։

Այդ մասին ապրիլի 4-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ասուլիսում ՀՖՖ նախագահը երկրպագուների, ֆուտբոլասերների, լրագրողների եւ ֆուտբոլով շահագրգիռ անձանց հետ քննարկել է հայկական ֆուտբոլին վերաբերող հարցեր: 

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Իրաքի հավաքականը զբաղեցնում է 103-րդ տեղը: Իրաքի դեմ խաղը Բեռնար Շալանդի համար առաջինը կլինի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 30-ին Ժնեւում ընկերական խաղ կանցկացնի ալժիրցիների, իսկ հունիսի 6-ին Մայնցում կմրցի Գերմանիայի թիմի հետ:  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.