00:37 3 ապրիլի, 2014Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Քառորդ եզրափակիչի առաջին խաղում Արքայական ակումբը ոչ մի շանս չտվեց Դորտմունդի «Բորուսիային»՝ խփելով 3 անպատասխան գոլ:
«Ռեալը» չափազանց ակտիվ սկսեց Մադրիդում կայացած խաղը եւ արդեն երրորդ րոպեին Գարեթ Բեյլի գոլի շնորհիվ բացեց հաշիվը: Հանդիպման մեկնարկում մադրիդցիների ճնշումն այնքան մեծ էր, որ «Բորուսիան» մոտ 20 րոպե չէր կարողանում ուշքի գալ: 27-րդ րոպեին իսպանացի Իսկոն կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը: Այդ գոլը ծնվեց Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի սխալի պատճառով:
Ընդմիջումից հետո առանց Ռոբերտ Լեւանդովսկու խաղացող դորտմունդցիները կերպարանափոխվեցին եւ երկրորդ խաղակեսի սկզբնամասում կարող էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն բաց թողեցին իրական գոլային պահ, իսկ այդ գրոհը եզրափակվեց Մխիթարյանի շեղ հարվածով: Քիչ անց հյուրերի պաշտպանների սխալի հետեւանքով հարվածային դիրքում հայտնվեց «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով չներեց Յուրգեն Կլոպի թիմին՝ երրորդ գնդակն ուղարկելով Ռոման Վայդենֆելերի պաշտպանած դարպասը: Այդ գոլից քիչ անց դարձյալ լավ դիրքում հայտնվեց Հենրիխ Մխիթարյանը, ում հաջող հարվածել թույլ չտվեց «Ռեալի» պաշտպան Պեպեի սահանկումը: 64-րդ րոպեին Հենրիխը փոխարինվեց, իսկ խաղի վերջնամասում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, թեեւ 2 թիմերն էլ ունեցան գոլային պահեր:
Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 8-ին Դորտմունդում:
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ
«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա» (Գերմանիա)՝ 3:0
Գարեթ Բեյլ, 3, Իսկո, 27, Կրիշտիանու Ռոնալդու, 57
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.