Լիլիթ Մկրտչյանը՝ Գերմանիայի ակումբային չեմպիոն

16:01   2 ապրիլի, 2014

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը «Բադ Քյոնիգշոֆեն» ակումբի կազմում նվաճել է Գերմանիայի չեմպիոնի կոչում, փոխանցում է Armchess-ը։

Եզրափակիչ տուրում «Բադ Քյոնիգշոֆենը» 3.5:2.5 հաշվով հաղթել է գլխավոր մրցակից «Բադեն-Բադենին»։

Հատկանշական է, որ որոշիչ պարտիայում հաղթական միավորն իր թիմին բերել է հենց հայ գրոսմայստերը՝ առավելության հասնելով ամերիկուհի Աննա Զատոնսկիխինի նկատմամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։