Հենրիխ Մխիթարյան. Ամեն օր չի ընձեռվում «Սանտիագո Բերնաբեուում» խաղալու հնարավորություն

12:31   2 ապրիլի, 2014

Մարիո Գյոտցեն հոյակապ ֆուտբոլիստ է, սակայն մեր խաղաոճերը տարբեր են, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Մադրիդի «Ռեալի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումից առաջ հարցազրույց է ունեցել իսպանական AS-ի հետ:

«Բորուսիայում» հարմարվելու համար այնքան էլ շատ ժամանակ պետք չէր։ Հիանալի հանդիպումներին հաջորդում էին ոչ այնքան հաջող խաղերը։ Կարող եմ ավելի լավ խաղալ։

Մարիո Գյոտցեն հոյակապ ֆուտբոլիստ է, սակայն մեր խաղաոճերը տարբեր են։ Երկրպագուները հաճախ են համեմատում մեզ։ «Բորուսիան» ֆանտաստիկ թիմ է, եւ ինձ համար իսկական երազանք էր տեղափոխվել այստեղ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ բնակվում էի Հայաստանում, ունեի «Բորուսիայի»՝ չինական արտադրության մարզաշապիկ։

7 տարեկան էի, երբ հայրս մահացավ։ Այն ժամանակ փոքր էի եւ չեմ տեսել նրա խաղը։ Մտերիմներն ասում են, որ նա շատ արագ ֆուտբոլիստ եւ հիանալի մարդ էր։ Հույս ունեմ, որ նա երկնքից հետեւում է ինձ եւ հպարտանում ինձանով։

Առաջին անգամ կխաղամ «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում։ Նման ստադիոնում խաղալու հնավորություն ամեն օր չի ընձեռվում։ Շատ եմ լսել այստեղ տիրող մթնոլորտի մասին։

Յուրգեն Կլոպը պարզապես խելագարվել է ֆուտբոլից։ Այս արտահայտությունը լավագույն ձեւով է բնորոշում մարզիչին։ Շատ բան եմ նրանից սովորում»,- ասել է 25-ամյա կիսապաշտպանը։

«Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին Մադրիդում՝ Երեւանի ժամանակով 22։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։