17:44 1 ապրիլի, 2014Ռոյսը, Մխիթարյանը եւ Օբամեյանգը հզոր խաղացողներ են, ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը, խոսելով Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության մասին, անդրադարձել է նաեւ Հենրիխ Մխիթարյանին:
«Գիտենք, թե ինչպես են խաղում դորտմունդցիները եւ ինչքան վտանգավոր են նրանք հակագրոհների ժամանակ: Սպասվում է բարդ հանդիպում: Նախորդ մրցաշրջանում մենք հանդիպել ենք 4 անգամ: Պետք է ուշադիր լինենք գնդակով՝ չկորցնելով այն եւ արագ վերադասավորվել, երբ գրոհում է մրցակիցը: Պետք է զգույշ լինենք Ռոյսից, Մխիթարյանից եւ Օբամեյանգից: Նրանք հզոր խաղացողներ են:
Կարծում եմ՝ առաջին խաղը տանը կամ հյուրընկալվելիս անցկացնելը առավելություն չէ: Հուսով եմ՝ մեզ կհաջողվի դուրս գալ կիսաեզրափակիչ: Սա եւս մեկ խաղ է հրաշալի թիմի դեմ: Չենք կորցրել կենտրոնացվածությունը եւ վաղն ամեն ինչ կանենք հաղթանակի համար»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Բորուսիայի» միջեւ առաջին խաղը կկայանա ապրիլի 2-ին Մադրիդում: «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հանդիպումը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում երրորդ դեղին քարտը ստանալու պատճառով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.