Անչելոտի. Շատ եմ հարգում Կլոպին. նա հեքիաթային աշխատանք է կատարել

16:55   1 ապրիլի, 2014

«Բորուսիայից» չի խաղա Լեւանդովսկին եւ դա մեծ հարված է Կլոպի թիմի համար։ Այն կոմպակտ է խաղում եւ կատարյալ ձեւով պաշտպանությունից անցնում հարձակման, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին՝ խոսելով Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպման մասին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։

«Դորտմունդցիները վնասվածք ստացած շատ ֆուտբոլիստներ ունեն, սակայն մարզիչը չի փոխի մարտավարությունը։ Շատ եմ հարգում Կլոպին. նա հեքիաթային աշխատանք է կատարել։

Նախորդ մրցաշրջանում նա «Բորուսիային» դուրս բերեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ դա հսկայական ձեռքբերում է ցանկացած մարզիչի համար։

Ցանկանում ենք շարունակել մեր ելույթները։ Քառորդ եզրափակիչում են հայտնվել Եվրոպայի լավագույն ակումբները։ Մեզ բոլորիս սպասում են մի շարք հետաքրքիր հանդիպումներ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։   

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի կիսաեզրափակիչում Կլոպի թիմը երկու հանդիպումների արդյունքում հաղթեց Արքայական ակումբին՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։ Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 2013-2014 մրցաշրջանում ակումբները կհանդիպեն քառորդ եզրափակիչում։ «Ռեալ» - «Բորուսիա» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին Մադրիդում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։