Ռոբեն. Կավարտեմ կարիերաս, եթե չհաղթենք Չեմպիոնների լիգայում եւ Եվրո-2012-ում

17:09   7 մայիսի, 2012

Երկու տարի առաջ ես խոստացել եմ կնոջս եւ մորս, որ եթե չհաղթեմ Չեմպիոնների լիգայում ու Եվրո-2012-ում, ապա կավարտեմ կարիերաս, հայտարարել է Հոլանդիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը:

Նա նաեւ նշել է, որ մայիսի 12-ին կայանալիք Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը Դորտմունդի «Բորուսիայի» հետ շատ ավելի քիչ նշանակություն ունի, քան` մայիսի 19-ին Մյունխենում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

«Այո, ես մտածում եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին: Այդ հանդիպումը յուրաքանչյուր ֆուտբոլիստի կյանքում ամենակարեւոր իրադարձությունն է», - Ռոբենի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Ռոբենը Բունդեսլիգայի 24 հանդիպումներում դարձել է 12 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։