Միխայել Շումախերի կինը բուժկետ կստեղծի ամուսնու համար

15:08   29 մարտի, 2014

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը որոշել է Շվեյցարիայում գտնվող ընտանեկան առանձնատան տարածքում ամուսնու համար ստեղծել բուժկետ, հաղորդում է dailymail-ը: 2013թ. դեկտմբերի 29-ին Մերիբելում գանգուղեղային ծանր վնասվածքից հետո արհեստական կոմայի մեջ գտնվող Շումախերի առողջական վիճակում նկատելի դրական տեղաշարժ չի նկատվում:

Կորինա Շումախերը բուժկետի կահավորման եւ սարքավորումների համար կծախսի մոտ 16 միլիոն դոլար: Շումախերների ընտանիքի կարողությունը գնահատվում է մոտ կես միլիարդ ֆունտ ստերլինգ:

Բժիշկները չեն խոստանում 45-ամյա Շումախերի առողջացում եւ կանխատեսում են, որ լավագույն դեպքում նա կապրի անշարժացած եւ չի կարողանա խոսել: Գերմանացի լեգենդար մարզիկի ընտանիքը Ժնեւյան լճի ափին գտնվող առանձնատանը կստեղծի բոլոր անհրաժեշտ պայմանները:

Շումախերն այժմ գտնվում է Գրենոբլի հիվանդանոցում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.