23:45 28 մարտի, 2014Հունաստանի Լարիսա քաղաքում ընթացող հանդբոլի կանանց «Չելենջ տրոֆի» մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Իսրայելի թիմի հետ եւ պարտվել է 16:25 հաշվով:
Հայաստանի հավաքականն ընդգրկված էր B խմբում եւ խմբային փուլն ավարտեց վերջին տեղում՝ չնվաճելով ոչ մի միավոր: Մրցակիցներն էին Բուլղարիան, Էստոնիան եւ Իսրայելը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի հավաքականը 17:33 պարտվել էր Էստոնիայի թիմին, երկրորդ խաղում 15:24 հաշվով թույլ էր Բուլղարիայից:
5-8-րդ տեղերի համար պայքարում Հայաստանի թիմը մարտի 29-ին կմրցի Լատվիայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.