Արթուր Գեւորգյան. Իմ սիրտը հավասար է ցավում հավաքականի բոլոր մարզիկների համար

18:38   28 մարտի, 2014

Իմ սիրտը հավասար է ցավում հավաքականի բոլոր մարզիկների համար: Եթե ձեզ թվում է, որ ձեր սիրտը ավելի շատ է ցավում որեւէ բռնցքամարտիկի համար, քան իմը՝ սխալվում եք: Ամենաշատը ես եմ ուզում, որ մեր տղաները մեդալներով վերադառնան աշխարհի, Եվրոպայի առաջնություններից:

Այդ մասին մարտի 28-ին կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

 «Եթե ես փողոցում տեսնեմ լավ բռնցքամարտիկի, հավատացեք, ձեռքից կբռնեմ կբերեմ հավաքական, որպեսզի տեսնեմ նրան եւ նրա կարողությունները:

Իմ սիրտը հավասար է ցավում հավաքականի բոլոր մարզիկների համար, եթե ձեզ թվում է, որ ձեր սիրտը ավելի է ցավում որեւէ բռնցքամարտիկի համար, սխալվում եք: Ամենաշատը ես եմ ուզում, որ մեր տղաները մեդալներով վերադառնան աշխարհի, Եվրոպայի առաջնություններից:

Սա գեղեցկության մրցույթ չի, որ նայենք ասենք լավն է՝ անցի առաջ: Սա բռնցքամարտ է, որտեղ պետք է տեսնենք մարզիկի կամային որակները:

Մի խնդրանք, հորդոր անձնական մարզիչներին՝ երբ հավաքականի գլխավոր մարզիչը մարզում է անցկացնում, մի միջամտեք, մի փիլիսոփայեք: Կլինեն ազատ օրեր, երբ հավաքականի մարզիչը թույլ կտա, եկեք ձեր սաներին հոգեբանորեն սատարեք, խոսեք, բայց մի խանգարեք: Նոր հեծանիվ չենք հորինում: Այս գոծի մեջ կերպարը բռնցքամարտիկն է: Ո՛չ ես եմ, ո՛չ դուք: Թող ճանաչելի դառնան բոլորը:   

Հաջողություն մաղթենք մեր երիտասարդ բռնցքամարտիկներին, նրանք նախապատրաստական վերջին  փուլն են անցնում: Բոլորը հավասար տղաներ են, նոր տղաներ են, չկա վառ արտահայտված մեկը, ում նայելով կարող ենք ասել , որ նա պոտենցիալ չեմպիոն է»,- ասաց Գեւորգյանը:

Նիստի ժամանակ ամփոփվեցին Հայաստանի  ավարտված առաջնությունները: Մարզիչները ֆեդերացիայի նախագահին հայտնեցին իրենց առարկությունները, խոսեցին խնդիրների եւ հետագա անելիքների մասին:

Շուշանիկ Հակոբյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.