13:17 27 մարտի, 2014Հունաստանի Լարիսսա քաղաքում մեկնարկած «Չելենջ տրոֆի» մրցաշարի առաջին խաղում հանդբոլի կանանց Հայասատանի հավաքականը 17:33 պարտվել է Էստոնիայի թիմին:
Հայաստանի հավաքականի կազմում հաջող են հանդես եկել Ֆրանսիայում բնակվող Մանո-Ռոզ Կարապետյանը եւ Կլարա Թերզյանը, ովքեր խփել են 7-ական գնդակ: 2 անգամ աչքի է ընկել Անի Ասատրյանը, մեկ գոլի հեղինակ էլ դարձել է Մարիամ Առաքելյանը;
B խմբի մյուս խաղում Բուլղարիայի հավաքականը 24:21 հաշվով հաղթել է իսրայելցիներին:
2-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Էստոնիայի եւ Բուլղարիայի հավաքականները, որոնց հաջորդում են Իսրայելի եւ Հայաստանի թիմերը, փոխանցում է armhandball.am-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.