Ուկրաինայի առաջնության մասնակիցների թիվը կարող է հասնել 10-ի

14:45   26 մարտի, 2014

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Անատոլի Պոպովը չի բացառել, որ Ուկրաինայի առաջնության մասնակիցների թիվը կարող է կրճատվել մինչեւ 10-12 թիմերի, հայտնում է «Обозреватель»-ը:

Պոպովի խոսքով՝ դա կարող է տեղի ունենա ղրիմյան ակումբների՝ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմից դուրս գալու դեպքում:

Նոր ձեւաչափով 10 թիմեր կխաղան 4 շրջանով, կամ 12 թիմեր՝ 3 շրջանով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։