Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումներն օգնեցին «Բորուսիային», «Բավարիայի» հերթական հաղթանակը

20:20   22 մարտի, 2014

Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Հանովերին»:

«Բորուսիայի» առաջին գոլը 43-րդ րոպեին խփեց գերմանացի պաշտպան Մատս Հումելսը, իսկ հյուրերի առավելությունն ընդմիջումից հետո կրկնապատկեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո: Խաղի վերջակետն ավելացված ժամանակում դրեց վնասվածքից ապաքինված Մարկո Ռոյսը, ում գոլային փոխանցում կատարեց ամբողջ հանդիպմանը մասնակցած Հենրիխ Մխիթարյանը:

Առաջատար Մյունխենի «Բավարիան» խաղի վերջնամասում խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ՝ Բունդեսլիգայում տանելով 18-րդ անընդմեջ հաղթանակը:

Խոսեպ Գվարդիոլայի թիմն ունի 74 միավոր, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 51 միավորով երկրորդն է: Լավագույն եռյակը 50 միավորով եզրափակում է Գելզենկիրխենի «Շալկեն», որը 3:1 հաշվով հաղթեց Բրաունշվեյգի «Այնտրախտին»:  

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Հանովեր» - «Բորուսիա Դ.»՝ 0:3

Մատս Հումելս, 43, Ռոբերտ Լեւանդովսկի, 52, Մարկո Ռոյս, 90+1

«Մայնց» - «Բավարիա»՝ 0:2

Բաստիան Շվայնշտայգեր, 83, Մարիո Գյոտցե, 87

«Շալկե» - «Բրաունշվեյգ»՝ 3:1

Լեոն Գորեցկա, 17, Կլաս-Յան Հունտելար, 66, Ադամ Սալաի, 90+4 – Բենժամին Կեսել, 82

«Շտուտգարտ» - «Համբուրգ»՝ 1:0

Ալեքսանդրու Մաքսիմ, 70

Հեռացում՝ Հական Հալկանօղլու, 53 («Համբուրգ»)

«Վոլֆսբուրգ» - «Աուգսբուրգ»՝ 1:1

Իվիցա Օլիչ, 81 – Թոմաս Վերներ, 43

Հեռացում՝ Կեւին դե Բրույնե, 90+2 («Վոլֆսբուրգ»)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։