14:56 22 մարտի, 2014Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը Մերիբելում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով գանգուղեղային ծանր վնասվածք ստանալուց հետո արհեստական կոմայի 83 օրերի ընթացքում կորցրել է անձնական քաշի 25 տոկոսը: Այժմ նրա քաշը 55 կգ է: Այս ընթացքում նա նիհարել է 20 կգ, հաղորդում է Bild-ը: Կոմայի մեջ քաշ կորցնելը սովորական երեւույթ է, սակայն 20 կգ-ն շատ է եւ վկայում է մկանային դեգրադացիայի մասին, ասել է բժիշկ Կուրտ Դիմը:
Վերջին օրերին նշվում էր, որ Շումախերի առողջական վիճակում կան դրական միտումներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.